Միսսուրին դարձել է առաջին նահանգը ԱՄՆ-ում, որը դատական հայց է ներկայացրեց Չինաստանի դեմ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հայտնում է RBC-ն:
Նահանգի իշխանությունները Չինաստանի կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի համավարակի բարդության աստիճանի մասին ապատեղեկատվություն տրամադրելու մեջ և փոխհատուցում են պահանջում «կյանքի հրեշավոր կորուստների, մարդկային տառապանքների և տնտեսական ճգնաժամի» համար, որոնց հանգեցրել է COVID-19-ի բռնկումը:
Իր ձայնը նահանգին է միացրել նաև Միսուրիի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտը:
«Վերջին շաբաթների ընթացքում պարզ է դառնում Չինաստանի կառավարության կողմից խաբեությունը, փաստերի աղավաղումը և քողարկումը, ինչպես նաև ամբողջ աշխարհը ողողած նենգ վիրուսի ծագումը: Փաստն այն է, որ Չինաստանի կառավարությունն աղավաղել է տեղեկություններն այն մասին, որ իրենք գիտեին վիրուսի` մարդուց մարդու փոխանցվելու մասին... նրանք պատժել են արտահոսքի համար և թաքցրել են ապացույցները բացահայտողներից, և հետևանքները սարսափելի են»,- ասել է նահանգի գլխավոր դատախազը:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցողի համար պատասխանատվություն է կրում Չինաստանը: