Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը
Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար` ըմբռնումով մոտենալ որոշմանը։