Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համապատասխան թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը:
Տեղի իշխանությունները նշել են, որ անում են առավելագույնը՝ ճամբարում վարակի տարածումը կանխելու համար:
Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ:
Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, վարակի հետևանքով 21-ը մահացել է: