Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել միանալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիային:
«Ժամը 21.00-ին անջատում ենք մեր տների լույսերը՝ և մեր բջջային հեռախոսների միացված լապտերները ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ:
Ծիծեռնակաբերդը կարձագանքի։ Նրանք՝ ում տնից Ծիծեռնակաբերդը չի երևում, արձագանքը կտեսնեն հեռուստատեսային եթերին հետևելով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։