Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, պատրաստվում է վերադառնալ աշխատանքի ապրիլի 27-ին, փոխանցում է ՏԱՍՍ- ը՝ հղում կատարելով «Daily Telegraph»-ին:
Լրատվամիջոցների տվյալներով, Ջոնսոնն իր օգնականներին հանձնարարել է կազմակերպել առանձին հանդիպումներ նախարարների հետ հաջորդ շաբաթվա ընթացքում: Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն աստիճանաբար մտնում է աշխատանքային ռիթմի մեջ: Նա գրեթե ամեն օր շփվում է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի, իր խորհրդականների հետ: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ջոնսոնն արդեն կանցկացնի կառավարության նիստերը: