Սիրիայում պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: ՍԱՆԱ Պետական տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, եկեղեցական ծառայություններն անցկացվել են առանց հավատացյալների՝ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների պատճառով:
Դամասկոսում հայկական եկեղեցիների զանգերը ղողանջել են առավոտյան ժամը 11-ին: Պատարագ է մատուցվել Դամասկոսի Հայկական պատրիարքարանում եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի գլխավորությամբ: Նա նշել է, որ Սիրիան դարձել է ապաստան և փրկության վայր իրենց նախնիների համար, և հայ համայնքը միշտ կհիշի սիրիացի ժողովրդի բարությունը:
Եկեղեցական ծառայություններ են անցկացվել նաև Լաթակիայի և Հալեպի հայկական եկեղեցիներում: