«Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նախօրեին էր, բայց ես հենց նոր տեսա այդ կադրերը», - գրել է Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում, փոխանցում է News.am-ը:
«Սա աշխարհի քարտեզն է», - գրել է նա մեկ այլ նկարի ներքո: «Իսկ սա փոքրիկ Հայաստան է», - այսպես է մակագրել նա ևս մեկ լուսանկար, որտեղ աշխարհի քարտեզի վրա կարմիրով գծագրված է մեր փոքրիկ երկիրը։
«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց ցեղասպանությունը», - պատմում է Քիմը։ - Սկզբում սպանվեցին ամենահաջողակ հայերը։ Այնուհետև օսմանյան թուրքերը եկան կանանց և երեխաների հետևից»․․․
Սարսափելի վավերագրական լուսանկար՝ կտրած գլուխներով և Քիմ Քարդաշյանը գրում է. «Սրանք իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել։ 1917 թվականին արդեն սպանված է եղել 1,5 մլն հայ»։
Աստղը հիշեցրել է նաև Ադոլֆ Հիտլերի խոսքերը, որոնք նա ասել է 1939 թվականին՝ հենց Հոլոքոստից առաջ։ «Ով է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։
Եզրափակելով Քարդաշյանը կիսվել է հայկական եռագույնով և այս խոսքերով․ «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս ոչ մի ռասա, էթնիկ կամ կրոնական խումբ նման բան չապրի»: