Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ ձգտում է գիտելիքների փորձագիտական մակարդակ ձեռք բերել այն թեմաների վերաբերյալ, որոնց շուրջ աշխատում է, նույնը վերաբերում է վիրուսաբանությանը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը` Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» կիրակնօրյա հաղորդման եթերում:
«Դա նրա աշխատանքային սկզբունքն է. երբ նա խորապես ընկղմվում է որևէ հարցի ուսումնասիրության գործում, փորձագիտական տեղեկություններ է հավաքում և ինքն էլ շատ հարցերում փորձագետ է դառնում: Կասկած չունեմ, որ նա վիրուսաբան դառնալու ճանապարհին է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: