ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է VoA-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխարհի տնտեսությունը կրկին բացելու ուղիներին:
Մակրոնն ու Թրամփը հույս են հայտնել, որ մոտ ապագայում կանցկացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մասնակցությամբ քննարկում, որպեսզի անդրադարձ կատարվի կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի ջանքերին:
Միաժամանակ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ: