Բասկետբոլի ազգային ասոցիացիան ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները: Այս մասին հաղորդում է livesport.ru-ը։
Թիմերը հնարավորություն կունենան բասկետբոլիստների համար կազմակերպել անհատական մարզումները։ Միաժամանակ նշվում է, որ թիմային աշխատանքը դեռ արգելված կլինի։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այժմ քննարկում են կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված առաջնությունը մեկ քաղաքում առանց հանդիսականների շարունակելու տարբերակը։