Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսի վարակը, ապաքինվել է և վերադարձել է աշխատանքի: Նա հանդես եկել հայտարարությամբ, խոսել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման ռիսկի մասին, եթե կարանտինն արագ չեղարկվի, հայտնում է BBC-ն:
Հասարակությունն ու բիզնեսն իշխանություններից ակնկալում են համընդհանուր մեկուսացման ռեժիմից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու պլան: «Զսպեք ձեր անհամբերությունը»,- դիմել է վարչապետը բիզնեսի ոլորտի ներկայացուցիչերին:
Ջոնսոնը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Մեծ Բրիտանիան մոտեցել է իր առջև դրված խնդրի իրականացմանը, այն է՝ պաշտպանել առողջապահական համակարգը չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից: