Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ, նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը։
Շտաբից հիշեցնում են, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: