Ավստրալիայի իշխանությունները որոշել են բացել լողափերը: Ինչպես հաղորդում է «Euronews»-ը՝ լողափ այցելելու համար սահմանվել է կոնկրետ ժամանակահատված՝ 7-17:00:
Ավստրալիայի ամենահայտնի լողափերից մեկը՝ Բոնդի-բիչը, կրկին բացվել է սերֆինգի սիրահարների ու պարզապես լողալ ցանկացողների համար: Աշխատակիցներն իրականացնում են այցելուների հաշվարկ, որպեսզի կարողանան ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորություն:
Ավստրալիան կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում զբաղեցնում է 43-րդ տեղը: Առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 7 նոր դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: