Ուկրաինայի նախարարների կաբինետը հետ է կանչել Գերագույն ռադայից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի նշանակումը երկրի` բարեփոխումների գծով վարչապետի պաշտոնում: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Censor.net պարբերականին:
«Նշանակումն արգելափակված է և պարզ չէ` կկայանա այն առհասարակ, թե ոչ: «Ժողովրդի ծառան» խմբակցությունում երկար բանակցություններից հետո հաջողվել էր 140-170 ձայն հավաքել 248 պատգամավորից Սահակաշվիլիի նշանակման համար»,- Facebook-ում գրել է ուկրաինացի լրագրող, պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն իր թիմ է հրավիրել: