Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը, որդի է ունեցել Լոնդոնի հիվանդանոցում, հայտնում է AP-ը՝ հղում կատարելով Ջոնսոնի վարչակազմի հայտարարությանը:
Հայտարարվում է, որ Սայմոնդսը «առողջ տղա է ունեցել Լոնդոնի հիվանդանոցում, երեխայի և մոր վիճակը լավ է»:
Ջոնսոնն աշխատանքի է վերադարձել այս շաբաթվա սկզբին կորոնավիրուսից ապաքինվելուց հետո: Նրա կինը նույնպես ախտանիշներ է ունեցել, բայց արագ ապաքինվել է: