Ամերիկյան գործարար և գյուտարար Իլոն Մասկը թվիթերյան իր էջում հրապարակել է մի շարք գրառումներ, որոնցում հանդես է եկել կարանտինի չեղարկման և Տեխասում հասարակական սննդի հաստատությունները բացելու առաջարկությամբ: Այս մասին հայտնում է RNS-ը:
«Վերադարձրեք մարդկանց ազատությունը»,- գրել է նա՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի «Փրկո՞ւմ է արդյոք կարանտինը» վերատառությամբ հոդվածը։
Մասկը նաև գրել է․ «Բրավո, Տեխաս»՝ ի պատասխան այդ նահանգում մայիսի 1-ից ռեստորանների, խանութների ու ձեռնարկությունների աշխատանքը վերականգնելու նորության։ Սրա հետ մեկտեղ, գործարարը պատասխանել է Twitter-ի մեկ այլ օգտատիրոջ, որ հաստատությունները պետք է կրկին բացվեն՝ հաշվի առնելով նախազգուշական միջոցները, քանի որ կարիք չկա բոլորին «տնային կալանքի մեջ պահել»։