Ֆրանսիայում մինչ հունիսի 1-ը երկարաձգել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գործատուներին օժանդակելու նպատակով ներդրված մասնակի գործազրկության մեխանիզմը: Այդ մասին ասված է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանի հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով կորոնավիրուսի ազդեցությունը՝ մասնակի գործազրկության օրերի մեխանիզմը կերկարաձգվի մինչն հունիսի 1-ը, որպեսզի օգնենք գործատուներին, որոնք ունեն դժվարություններ՝ իրենց աշխատակիցներին վճարումներ կատարելու հարցում և պաշտպանել վերջիններիս աշխատանքը կորցնելու ռիսկից»,- ասված է հայտարարության մեջ: