Կանադայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը գերազանցել են 50 հազարը, ընդ որում՝ վերջին օրվա ընթացքում արձանագրվել է 1348 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 28-ին հայտարարվել էր 49 հազար 25 դեպքի և 2766 մահվան մասին:
Վարակն ավելի շատ տարածված է Քվեբեկ և Օնտարիո նահանգներում: