Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող Մին և Քին դինաստիաների (1420-1912 թթ.) կայսերական պալատը՝ Արգելված քաղաքը, իր դռները կբացի մայիսի 1-ից:
Հիշեցնենք՝ պալատական համալիրը փակ է եղել հունվարի 25-ից կորոնավիրուսի պատճառով:
Մայիսի 1-ից այն կաշխատի 8:30-17:00-ն, սակայն բաց կլինի միայն սրահների մի մասը: Տոմսերը պետք է ամրագրել այցելությունից նվազագույնը 24 ժամ առաջ առցանց եղանակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում ներս կթողնեն առավելագույնը 5 հազար այցելուի:
Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության մաս է գրանցվել 1987 թվականին որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։