ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս ախտորոշող թեստը, որն ավելի վաղ էի հանձնել, դրական պատասխան է ցույց տվել։ Այս առումով, և ըստ Ռոսպոտրեբնադզորի պահանջների, ես պետք է ինքնամեկուսանամ և հետևեմ բժիշկների ցուցումներին։ Դա անհրաժեշտ է անել գործընկերներիս պաշտպանելու համար»,- ասել է Միշուստինը:
Միևնույն ժամանակ, Միշուստինն ասել է, որ կառավարությունը կշարունակի աշխատել բնականոն հունով, իսկ ինքը կապի մեջ կմնա գործընկերների և նախագահի հետ հեռախոսային և վիդեո հաղորդակցությունների միջոցով: