Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին բազմաթիվ լուրերից հետո Ընը վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Այս մասին հաղորդում է Yonhap-ը:
Նա ներկա է եղել Սունչհոն քաղաքում ֆոսֆորային պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը:
Հրապարակված լուսանկարներում նա կտրում է կարմիր ժապավենն ու շփվում իրեն ուղեկցող անձանց հետ: Լուսանկարներ Կիմ Չեն Ընը չունի արտաքինից երևացող հիվանդության նշաններ և անառողջ տեսք:
Նրան ուղեկցում են քույրը՝ Կիմ Չեն Յոնը, Աշխատավոր կուսակցության ղեկավար Պակ Պոնգ Յուն, երկրի վարչապետ ԿԻմ Ջե Ռյոնը: