Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։
Որոշման պատճառը դեռևս չի նշվում։
Այս առնչությամբ գրառմամբ է հանդես եկել երկրի նախագահը.
«Շնորհակալությունն եմ հայտնում Դ․ Ն․ Նազարբաևային՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է Տոկաևը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք՝ Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Վերջինս 2016-ին եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր, պալատի խոսնակ է ընտրվել 2019 թվականի մարտին։