Մայիսի 9-ին նախատեսված տոնական միջոցառումները համավարակով պայմանավորված այս տարի տեղի չեն ունենա: Այս մասին NEWS.am-ին են հայտնել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Մայիսի 9-ի առավոտյան ծաղիկներ կխոնարհեն Հաղթանակի զբոսայգում, նաև տեղի կունենա ռազմական ինքնաթիռների օդային շքերթ Երևանում և Գյումրիում` հայ և ռուս օդաչուների մասնակցությամբ: Այսօր ՍՈւ 30 ինքնաթիռները փորձնական թռիչքներ են կատարել Երևանի երկնքում»,-ասել է նա:
Նշենք, որ այսօր կեսօրին Երևանի երկնքում ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ են իրականացրել օդային շքերթի համար։