ՈւԵՖԱ-ի նախագահ, 52-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված մրցաշրջանը շուտով կվերսկսվի։
«Մարդկությունը կհաղթահարի կորոնավիրուսի պանդեմիան։ Մենք տեսանք, թե ինչքան խոցելի է մեր աշխարհը։ Ֆուտբոլը դրական էներգիա է տալիս, և մինչև այն չվերադառնա, մարդիկ չեն ունենա զգացում, թե ամեն ինչ նորմալ է։ Ֆուտբոլը կարճ ժամանակով կփոխվի։ Այն արդեն տեսել է պատերազմներ և համաճարակներ անցյալում։
Հին ու բարի ֆուտբոլը շուտով կվերադառնա։ Մենք կցանկանայինք, որ դա շուտ տեղի ունենար, բայց ամեն ինչ կախված է պետական մարմինների որոշումներից։ Համեմատաբար շուտով հանդիպումները կվերսկսվեն փակ դռների հետևում և բոլոր բժշկական պահանջների կիրառմամբ։ Ամեն ինչ որոշում է քաղաքականությունը»,- նշել է Չեֆերինը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ում հույս ունեն ամռանը վերսկսել եվրագավաթային մրցաշարերը և ավարտին հասցնել մինչև օգոստոսի վերջ։