Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 21-ից սկսած ընդհանուր առմամբ ձերբակալվել է 69 հազար 965 մարդ: Դրանից բացի, ոստիկանությունն ավելի քան 4 հազար ավտոմեքենա է առգրավել վարորդներից, որոնք երկրում տեղաշարժվել են անօրինական:
Արգենտինայում մարտի 20-ից գործում է կարանտինի ռեժիմ: Նախատեսվում է, որ իշխանությունները մայիսի 10-ից կսկսեն սահմանափակումների թուլացում: Երկրում հաստատված դեպքերի թիվը 4 հազար 700-ից ավելի է, մահացել է 249 մարդ: