Հայաստանում հանքարդյունաբերական և այլ ընկերությունները բնապահպանական հարկ կվճարեն: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը, հաղորդում է News.am-ը:
Ըստ նրա` այդ պահումները կորոշվեն շրջակա միջավայրի ոլորտում լիազոր մարմինների կողմից: Դրանք կարտացոլվեն այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում այդ ընկերությունների գործունեությունը վնասակար ազդեցություն է ունենում:
Միևնույն ժամանակ, համապատասխան նորմերին և պահանջներին համապատասխանության արդյունքները յուրաքանչյուր տարի կհրապարակվեն համայնքների ղեկավարների կողմից քաղաքապետարանների կայքերում, ինչպես նաև` համապատասխան մարզպետարանների կայքերում: