Ճապոնիայում տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 1:57-ին, հաղորդում է RG-ն:
Տեղացի մասնագետները նշում են, որ ցունամիի առաջացման սպառնալիք չկա: Այս պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնում է NHK-ն:
Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը տեղակայված է մայրաքաղաք Տոկիոյի հարևանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի հյուսիսարևմտյան հատվածում՝ 70 կմ խորությամբ: