Ֆրանսիան երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը
Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:
Սենատորները քվեարկել են արտակարգ դրությունը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագծի օգտին, թեպետ, ի սկզբանե կառավարությունը նախատեսում էր երկարաձգել մինչև հուլիսի 24-ը: Նախագիծը ենթադրում է հետևել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց կոնտակտավորներին:
Նախագծով նախատեսվում է նաև ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մեկուսացման գործընթաց:
Նախագիծը մայիսի 6-ին կքննարկի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը: