Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը։
ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացման հետագա քայլերի շուրջ։