ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել կոնգրեսի բանաձևի վրա, որով արգելվում էր Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը։
«Մենք ապրում ենք ծագող սպառնալիքների թշնամական աշխարհում, և սահմանադրությունն ընդունում է, որ նախագահը պետք է կարողանա կանխատեսել մեր հակառակորդների հետագա քայլերը և արագ և վճռական պատասխան միջոցներ ձեռնարկի։ Ահա թե ինչ եմ ես արել»,- ասել է Թրամփը։