Իրաքի պառլամենտը հավանություն է տվել կառավարության կազմին, որն առաջարկվել էր վարչապետի թեկնածու Մուստաֆա ալ-Քազեմիի կողմից: Այս մասին հայտնում է RT-ն` հղում անելով Sky News Arabia-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորները հաստատել են կառավարության ցանկը, բացառությամբ մի քանի թեկնածուի:
Հիշեցնենք՝ մարտի 2-ին Իրաքի Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին հայտարարել էր իր պաշտոնից վերջնականապես հեռանալու մասին և առաջարկել էր դեկտեմբերի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` այս պաշտոնի համար թեկնածու Թաուվֆիկ Ալավիի կողմից նոր կաբինետի վստահության քվե ստանալու անհաջող փորձից հետո: