Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է տուրիզմը բացելու հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն:
Նրա խոսքով հուլիսի 1-ից էլ Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին:
«Մենք դա կանենք, ինչպես հարևան երկրների հետ ցամաքային սահմաններում ապահով միջանցքներ ստեղծելով, այնպես էլ նաև անվտանգ միջանցքների ստեղծման հնարավորություն՝ երկկողմ բանակցությունների առումով ՝ մեզ համար զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրներից: Այս բանակցություններն արդեն սկսվել են», – ասել է վարչապետը: