Թուրքիան Բրիտանիա է մատակարարել կորոնավիրուսից պաշտպանող ոչ պիտանի 400 հազար անհատական հանդերձանք, փոխանցում է Lenat.ru-ն:
Նշվում է, որ մանրէաբանական պաշտպանության 400 հազար բժշկական հանդերձանքը առգրավվել է եւ ուղարկվել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի պահեստ: Այս պահին տեղեկություն չկա այն մասին, թե երկրի կառավարությունն արդյոք կպահանջի պահանջարկ չունեցող մատակարարման փողի վերադարձ:
Բրիտանիայի առողջապահության նախարարությունից նշել են, որ ստուգվում է անհատական պաշտպանության միջոցների բոլոր մատակարարումների անվտանգության եւ որակի ստանդարտներին համապատասխանությունը: Ընդ որում՝ շեշտվում է, որ եթե այն չի անցնում որակի ստուգման գործընթացները, ապա չի փոխանցվում առաջնագծի անձնակազմին: