ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Պուտինն ու Աբեն միմյանց տեղեկացրել են կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ձեռնարկված միջոցառումների մասին:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները տարբեր մակարդակներում համաճարակը հաղթահարելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ: