ԿԺԴՀ Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը բանավոր ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին, որում բարձր է գնահատել Չինաստանի հաջողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ):
Ըստ աղբյուրի` բանավոր հաղորդագրության մեջ Կիմ Չեն Ընը «ջերմ ողջույններ է հղել գլխավոր քարտուղար ընկեր Սի Ցզինպինին», ինչպես նաև բարձր է գնահատել այն, որ ՉԺՀ-ի նախագահը, «ղեկավարելով կուսակցությունը և Չինաստանի ժողովրդին, վստահորեն հաղթանակ է տանում աննախադեպ համավարակի դեմ պատերազմում»:
«Բանավոր անձնական ուղերձում գերագույն ղեկավար, զինակից Կիմ Չեն Ընը նշել է, որ Կորեայի և Չինաստանի երկու կուսակցությունների միջև հարաբերությունները, որոնք ամրապնդվել են` հաղթահարելով պատմության տարբեր փորձությունները և մարտահրավերները, օր օրի ավելի ամուր են դառնում և շարունակում են զարգանալ»,- եզրափակել է ԿԿՀԳ-ն: