Բանակում ունենք և վարակվածներ և մեկուսացվածներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուրում» NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Նաև ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների և ինքնամեկուսացումների: կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-ասաց Տոնոյանը:
Հարցին, թե ընդհանուր զինված ուժերում որքան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Հիմնականում դա երևանամերձ, և նախկին օջախների զորամասերն են 2 տասնյակ է և ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»: