Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալ է համարում Կիևից իր դեսպանին հետ կանչելու Վրաստանի որոշումը, հայտնում է «Նաշ» հեռուստաալիքը:
«Մենք գերազանց հարաբերություններ ունենք վրաց ժողովրդի հետ: Չնայած ամեն ինչին` մենք հետ չենք կանչի Վրաստանում մեր դեսպանին: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի հարատև են, քան ցանկացած երկրի ղեկավարություն: Ինձ թվում է, որ սա վրացական կողմի սխալն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը` մեկնաբանելով Թբիլիսիի որոշումը հետ կանչել իր դեսպանին խորհրդատվությունների համար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնին նշանակումից հետո:
Զելենսկին ընդգծել է, որ կադրային քաղաքականությունը ներքաղաքական հարց է: «Սա է մեր որոշումն է, մեր ներքին քաղաքականությունը: Պարոն Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, ունի ուկրաինական անձնագիր: Ես Ուկրաինայի նախագահն եմ և նրան նշանակել եմ բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ»,- հավելել է Զելենսկին: