Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Փաստն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել Հայաստանը:
Դա ցավալի ճշմարտություն է:
Դառը իրականություն:
Սակայն դա է մեր իրականությունը:
Այժմ և տեսանելի ապագայում:
Անկարան և Բաքուն փորձում են գրավել Արցախը, քանի որ նրանք ձգտում են քայքայել Հայաստանը:
Նրանք աշխատում են մեր սփյուռքը ոչնչացնելու ուղղությամբ, քանի որ ցանկանում են խոցել մեր հայրենիքը:
Նրանք փորձում են ջնջել մեր անցյալը, քանի որ ցանկանում են արդյունքում ոչնչացնել մեր ապագան:
Նրանք թիրախավորում են յուրաքանչյուր հայի, հայերի գոյությունը, այս մոլորակում մեր տեղը:
Ինձ և քեզ: Մեր քույրերին ու եղբայրներին: Երիտասարդներին ու ծերերին:
Բոլոր կուսակցություններից և յուրաքանչյուր քաղաքական տեսակետից:
Երկրի բոլոր անկյուններից` Հայաստանից, Արցախից և Ջավավախքից մինչև Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան և Մերձավոր Արևելք: Առանց բացառությամբ:
Այնպես, ինչպես 1915-ին: Այնպես, ինչպես 1988-ին:
Դա ժամանակակից, բազմամիլիոն դոլար արժողությամբ արշավ է՝ ուղղված ցեղասպանության գործն ավարտին հասցնելու համար:
Փոխվել է նրանց զենքը, սակայն ոչ նպատակները. նրանք ցանկանում են՝
-գրավել Արցախը,
- դատարկել մեր հայրենիքը
- և ոչնչացնել մեր սփյուռքը:
«Մենք չունենք նրանց չափ պետական եկամուտներ կամ նավթային արդյունաբերությամբ ստացված դոլարներ, սակայն մենք ունենք ավելի հզոր զենք.
-մեր պատիվը,
-մեր հպարտությունը,
-մեր հավատը,
-մեր կամքը:
Մենք՝ յուրաքանչյուրս, դեսպան ենք մեր ազգի համար…
Եկեք միավորվենք և ցույց տանք մեր ուժը»: