ՀՀ քաղաքական վերնախավը «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք է մատուցում Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ։
«Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու հոգևոր դասը, հնչեց տերունական աղոթք։
Այնուհետև մեկնարկեց վետերանների պատվո երթը դեպքի անմար կրակ։
Այս տարի կորոնավիրուսով պայմանավորված մարդկանց մուտքը Հաղթանակ զբոսայգի չի թույլատրվում։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է նաև ուղղաթիռների շքերթ և տոնական համերգ։