Հաղթանակի օրվա 75-ամյակի առթիվ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հարգանքի տուրքը մատուցեց Երկրորդ աշխարհամարտի հայ հերոսներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
«Հաղթանակի օրվա 75-ամյակի առթիվ դեսպան Թրեյսին իր հարգանքի տուրքը մատուցեց Երկրորդ աշխարհամարտի հայ հերոսներին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրի անմար կրակի մոտ»,- նշված է հայտարարությունում: