Ֆիլիպիններում շաբաթ ուշ երեկոյան 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնին:
Նշվում է, որ տարերային աղետը գրանցվել է տեղի ժամանակով 19:18-ին (Երևանի ժամանակով՝ 23:18-ին): Էպիկենտրոնը գտնվել է Սան Դիեգո շրջանից 10 կիլոմետր հեռավորության վրա, խորությունը եղել է 86,9 կիլոմետր:
Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: