Դոդոնն առաջարկում է Մոլդովայի նախագահական ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին

11:45     11 մայիսի, 2020

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր հայտարարել է, որ կդիմի խորհրդարանին՝ նախագահական ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացնելու առաջարկով:

«Վերջին ժամանակներս լուրեր են հայտնվել, որ իշխանությունները կարող են չեղարկել կամ հետաձգել նախագահական ընտրությունները: Այդ ասեկոսեներին վերջ դնելու համար ես որոշել եմ դիմել խորհրդարանական մեծամասնությանը՝ հաջորդ նստաշրջանի ընթացքում Մոլդովայի նախագահի ընտրությունները նոյեմբերի 1-ին նշանակելու առաջարկով»,- ասել է նա:

Դոդոնը դեռևս չի հստակեցնել՝ պատրաստվում է նա առաջադրել իր թեկնածությունը, թե՝ ոչ:


© armedia.am