ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Էդվարդ Նալբանդյանին արդեն ուղարկել եմ նամակը»,- ասել է Քոչարյանը: