Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ դեռ վաղ է ինքնամեկուսացման ռեժիմից լիովին հրաժարվելու համար և կարանտինի ժամկետը կերկարաձգվի մինչև հունիսի 1-ը:
«Deutsche Welle» -ի փոխանցմամբ՝ վարչապետը նշել է նաև, որ հաշվի առնելով դեպքերի նվազումը, կլինեն նաև փոքր բացառություններ:
«Հիմա սահմանափակումները հանելու ժամանակը չէ»,-ասել է Բորիս Ջոնսոնը: Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը հնարավոր է եղել դանդաղեցնել, ինչի հետ կապված՝ կառավարությունը որոշել է մայիսի 13-ից աննշան մեղմացնել սահմանափակումները:
«Մենք մարդկանց կթույլատրենք դրսում սպորտով զբաղվել, դուք կարող եք արևայրուք ընդունել, սեփական ավտոմեքենաներով այլ տեղ գնալ»,-ասել է վարչապետը:
Նշվում է, որ թույլատրվում են ուղևորությունները երկրի ներսում, քաղաքացիները կարող են գնալ ազգային պարկեր կամ ափեր: