Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները միաձայն հաստատեցին «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները: Օրենսդրական փոփոխությունների համար քվեարկել է 97 պատգամավոր:
Նոր օրենքը հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբում մարդկանց նվազագույն թիվըմ 50 000-ից կկրճատի մինչեւ 25 000: Նախաձեռնության հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը եւ Համազասպ Դանիելյանը: