Մայիսի 12-ին տեսակապի միջոցով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության նախարարական խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն, նախ և առաջ, նախարարը ողջունել է բոլորիդ և ևս մեկ անգամ շնորհավորել մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Ի թիվս այլ հարցերի նախարար ՄՆացականյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ իր ադրբեջանցի պաշտոնակցի պնդումներին։
«ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։
Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:
Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:
Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում», - ասել է Մնացականյանը: