Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
«Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաստակամությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ներդաշնակություն»,- ասված է շնորհավորական հաղորդագրության մեջ։