Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Իսրայել: Այդ մասին նա գրառում է կատարել իր Թվիթերյան էջում:
Վերջին երկու ամսվա մեջ սա Պոմպեոյի առաջին օտարեկրյա գործուղումն է: Պոմպեոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել-Ավիվի «Բեն-Գուրիոն» օդանավակայանում:
Ծրագրված են Պոմպեոյի հանդիպումներ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Կնեսետի խոսնակ Բենի Գանցի հետ: