Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ապաքինվում է, Ռուսաստանի կառավարությունը հուսով է հաջորդ շաբաթ վարչապետ Միխայիլ Միշուստինին տեսնել աշխատանքի վայրում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Նա ապաքինվում է: Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ նա արդեն կլինի իր աշխատասենյակում... Այսօր նրա առողջական վիճակն արդեն թույլ է տալիս մտնել աշխատանքային գործընթացի մեջ»,- լրագրողներին ասել է Մուրաշկոն: