Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, փոխանցում է Aysor.am-ը:
Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 8-ին։
Հիշեցնենք, որ որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13։00-ին։